Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ

Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ
14.04.2013 | 14:50

Ապրիլի 13-ին «Մետրոպոլ» հյուրանոցում «Ինտեգրում և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը հրավիրել էր միջազգային կոնֆերանս` «Հայաստան. շխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով: Կոնֆերանսին մասնակցում էին Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի ներկայացուցիչները, ովքեր մանրամասն պատմեցին Եվրամիության անդամակցության ճանապարհին իրենց երկների կուտակած փորձի մասին: Կոնֆերանսը հետաքրքիր է դարձնում այն փաստը, որ հայկական հարթակում միմյանց հանդիպում էին եվրահոռետեսերն ու եվրալավատեսները: Կազմակերպիչը` «Ինտեգրում և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը նման քննարկումները որակում է իբրև համեմատության միջոցով ճշմարտությանը հասնելու լավագույն միջոց: Կոնֆերանսի աշխատանքի մանրամասների մասին կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի ապրիլի 16-ի համարում:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ